National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին
1 / 1

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Հարգարժան խորհրդարանականներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ ներկաներին եւ շնորհակալություն հայտնում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը մենք հյուրընկալում ենք Հայաստանում Եվրանեսթի շրջանակներում:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը եզակի նախաձեռնություն է, որը կյանքի կոչվեց բոլորիս կատարած աշխատանքի եւ հետեւողական լինելու շնորհիվ: Սա վառ ապացուց է, որ մեր համատեղ ջանքերը տալիս են շոշափելի արդյունքներ:

Լինելով Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացման խորհրդարանական հարթակ՝ Եվրանեսթը նպաստում է ԵՄ-ի եւ արեւելյան գործընկերների բազմակողմ սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը բաժանարար գծերի ստեղծումից խուսափելու լավագույն գրավականն է: Այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության եւ արեւելյան գործընկերների միջեւ բազմակողմ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ, այլ ոչ թե զուտ Եվրամիության հետ երկկողմ փոխգործակցության գործիք:

Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը` լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների եւ մեր հասարակությունների միջեւ շփումների ակտիվացման համար:

Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը թե ոչ, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կoգտագործվի վեհաժողովի առանձնաշնորհները: Կարեւոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին եւ կենտրոնանալ ԵՄ-ի եւ մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասարակությունների միջեւ շփումների ընդլայնումը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձեւավորումը եւ ներդաշնակ համակեցությունը: Կարծում եմ դրանք պետք է լինեն մեր ընդհանուր քաղաքական օրակարգում, այլ ոչ այն հարցերը, որոնք կարող են Եվրանեսթը դարձնել ոչ կառուցողական վիճաբանության ամբիոն: Ուստի եկեք պատասխանատվություն ցուցաբերենք եւ առավելագույն օգուտ քաղենք այս վեհաժողովից:

Հարգելի գործընկերներ,

Կրկին անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում եւ հաջողություն մաղթում Վեհաժողովի աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր կարեւոր դերը կունենա Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման եւ Եվրանեսթի գաղափարների կենսագործման հարցում:

Շնորհակալություն»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am